News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մեկնարկած Միջազգային կոմունիկացիոն երկօրյա բիենալեին ներկայացվել է 320 աշխատանք մոտ երկու տասնյակ երկրներից, որոնց 10 տոկոսը Հայաստանից են:

«Սա բավականին մեծ թիվ է, քանի որ աշխատանքեր կան Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից: Բիենալեին հրավիրվել են նաեւ այլ փառատոների հաղթող աշխատանքներ, այդ պատճառով մեզ թեժ պայքար է սպասում: Ամենակարեւորը, որ հայաստանցի ստեղծագործողը պայքարի, մրցակցի աշխարհի ստեղծագործողների հետ, իր աշխատանքների թերությունները նկատի, առավելությունները զգա»,- լրագրողներին ասաց բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Միջազգային կոմունիկացիոն բիենալեն կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը, աշխատանքները կմրցեն ինը անվանակարգերում: Ինչպես նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ յուրաքանչյուր անվանակարգում կտրվի մրցանակ լավագույն աշխատանքի համար, կշնորհվի նաեւ բիենալեի գրան պրի: Ենթաանվանակարգերում մրցող աշխատանքները ժյուրիի որոշմամբ կարժանան առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակների:

Բիենալիեի ընթացքում մինչեւ հոկտեմբերի 18-ը վարպետաց դասեր կանցկացվեն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Նշենք, որ բիենալեի հիմնական անվանակարգերն են՝ հեռուստատեսային և վիդեո գովազդ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր մեդիա, ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, ՓիԱռ արշավներ, գիրք, սոցիալական գովազդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ