News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ասորական համայնքը դժգոհ է ասորական ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի վերաբերմունքից, որը մինչեւ այսօր չի ճանաչել այն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը՝ նշելով, որ միջազգային քաղաքականության զարգացումների ֆոնի վրա հարցը 2-րդ պլան է մղվել, իր տեղը զիջել ԵՄ եւ ՄՄ ինտեգրացիոն գործընթացներին:

«Մեր համայնքը կողմնակից է ՄՄ ինտեգրվելու՝ Հայաստանի որոշմանը: Ասորիները միշտ իրենց ցեղասպանության հարցը բարձրացրել են Հայոց ցեղասպանության հարցի հետ, մինչդեռ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելիս՝ հայերը  անտեսում են ասորիների ցեղասպանությունը: Այն երկներում, որտեղ ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը, պետք է վերանայվի նաեւ ասորիների եւ հույների ցեղասպանության հարցը»,-ասաց Իրինա Գասպարյանը:

Ինչպես նշեց Իրինա Գասպարյանը՝ հաջորդ տարի իրենք միջազգայնորեն կբարձրացնեն ասորիների ցեղասպանության հարցը, համապատասխան օրինագիծ կներկայացնեն ԱԺ:

Ասորական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ արդեն մի քանի երկիր ճանաչել են ասորիների ցեղասպանությունը:

«2010 Շվեդիայի պառլամենտը ճանաչեց ասորիների ցեղասպանությունը հայ-հույն-ասորական համատեղ բանաձեւի շրջանակներում: Նախաձեռնողները հենց ասորիներն են եղել: Շվեդիայի պառլամենտի 5 ասորի պատգամավորներ նախաձեռնեցին այդ բանաձեւը եւ  նպաստեցին ճանաչման գործընթացին»,-ասաց Իրինա Գասպարյանը՝ նշելով, որ իրենց ազգի հանդեպ կատարված ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը, Ավստրալիան եւ ԱՄՆ մի քանի նահանգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ