ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 16-ին կազմել է 409.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.44 դրամ (աճել է 2.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.22 դրամ (նվազել է 0.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.01 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 223.94 դրամ, ոսկին՝ 16,292.19 դրամ, պլատինը՝ 16,548.92 դրամ:
Հոկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.74 դրամ: