News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ընթացիկ շաբաթվա ընթացքում Արգենտինայի ամենամեծ տպաքանակն ունեցող թերթերից մեկում՝ «La Nación»-ում տպագրվել է Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի պատասխան հոդվածը՝ օրեր առաջ նույն թերթում տպագրված Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Մամմադ Ահմադզադայի հոդվածին: Ադրբեջանի դեսպանն իր հոդվածում ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ կարգավորման վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումներն ու տեսակետները:

Դեսպան Մելիքյանի պատասխան հոդվածում մասնավորապես ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ԼՂ ժողովուրդը եւ կառավարությունը, Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձին շարունակում են պաշտպանել իրենց ինքնորոշման իրավունքը այն տարածքներում, որտեղ բնակվել են դեռեւս հայ ժողովրդի ձեւավորման վաղ ակունքներից: Այնուհետեւ` 1923թ. միակողմանի եւ անարդարացի որոշմամբ Ղարաբաղը Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ ընդգրկելուց հետո, պատմական Արցախի հայ բնակչության կյանքը արմատապես փոխվեց. նրանց էթնիկ եւ ազգային իրավունքները ոտնահարվեցին, լեզուն եւ մշակութային ավանդույթները խստորեն սահմանափակվեցին, միջնադարյան հարյուրամյա հայկական վանքերում եւ եկեղեցիներում արգելվեց քրիստոնեական կրոնի դավանումը»:

Հոդվածում անդրադարձ է կատարվում 1988թ. ծավալված ԼՂ ազգային-ազատագրական շարժմանը, Արցախի անկախության հռչակման իրավական հիմքերին, շարժմանը հաջորդած սումգայիթյան ջարդերին եւ Ադրբեջանի ողջ տարածքում բնակվող հայ բնակչության առջեւ այդ ժամանակահատվածում ծառացած սպառնալիքներին:

«Անկախության ավելի քան 20 տարիները թույլ են տվել կերտել եւ զարգացնել ժողովրդավարություն, պետական մարմիններ, հակակշռել իշխանության ճյուղերը, անցկացնել ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ: ԼՂ երիտասարդ սերունդն այլ կերպ չի պատկերացնում եւ ընդունում իր ապրելակերպը, քան ազատ եւ անկախ երկրում՝ զերծ Բաքվի ճնշող եւ խտրական քաղաքականությունից:»

Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, հոդվածում կարեւորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի կարեւորությունը, ինչպես նաեւ հրադադարի պահպանումը, որը վերջին շրջանում հաճախակիորեն եւ շարունակաբար խախտվում է ադրբեջանական ուժերի կողմից: Անդրադարձ է կատարվում նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը եւ քաղաքացիական թռիչքների իրականացմանը, որի առնչությամբ հոդվածում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող սպառնալիքների կապակցությամբ, որոնք բացահայտորեն ոտնահարում են հակամարտության ցանկացած գոտում քաղաքացիական թռիչքներ իրականացնող ինքնաթիռների անձեռնմխելիությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ