News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, գործող իշխանություններին հեռացնելու իր ծրագրի մասին քաղաքացիներին իրազեկելու նպատակով հոկտեմբերի 19-ից «Նախախորհրդարանը» ավտոերթեր կանցկացնի հանրապետության ամբողջ տարածքում։ Այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ եւ Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը:

«Ապրիլի 24-ից մենք հեռացնելու ենք ռեժիմին, ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, եւ սկսվելու է արմատական քաղաքական փոփոխությունների գործընթացը: Այս գործընթացը ավարտին հասցնելու համար մենք կարիք ունենք իրազեկելու եւ դրա միջոցով մոբիլիզացնելու մեր ժողովրդին, որպեսզի կարողանանք մեր երկիրը դուրս բերենք այս իրավիճակից»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

«Նախախորհրդարանն» իր ծրագրի իրականացման համար ընտրել է Ցեղասպանության 100-ամյակը, քանի որ Ցեղասպանությունն իր մեջ նաեւ քաղաքական լիցք է կրում, իսկ ժամանակի առումով այն ամենամոտ եւ ամենանշանակալից իրադարձությունն է:

«Ցեղասպանության տարելիցը ուղղակի մի տարելից չէ, որի ժամանակ մենք պետք է հիշենք միայն մեր զոհերին եւ կորուստները: 100-ամյակին մենք պետք է համազգային վերածնունդի, գաղութային այս վիճակից դուրս գալու եւ ազատ ու ինքնիշխան կյանքի սկիզբի խնդիր դնենք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ իշխանափոխության իրենց ծրագիրը մյուս ուժերի ծրագրերից տարբերվում է անցումային կառավարման փուլի առկայությամբ։

 «1-ին քայլով նախատեսում ենք հեռացնել  ռեժիմին: 2-րդ քայլով սահմանելու ենք  անցումային կառավարման կարճաժամկետ փուլ, որի ընթացքում պետք է երկիրը մաքրվի ներքին տականքից, քաղաքական գործակալների թիմը պետք է հեռացվի առհասարակ քաղաքական ասպարեզից, պետք է երկրում իրականացվի գործակալական եւ տնտեսական գաղտնազերծում՝ լյուստրացիա: Բոլոր այն մարդիկ, որոնք կպարզվի, որ գործել են օրենքի  եւ ժողովրդի դեմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ այլեւս հնարավորություն չունենալով մասնակցել պետության կառավարմանը: Պետք է կազմաքանդվի քրեաօլիգարխիկ տնտեսությունը, ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի, կուսակցությունները պետք է վերագրանցվեն, քանի որ հնարավոր չէ՝ դրանք գոնե վերնախավերի մասով ներառված չլինեն քաղաքական գործակալների շերտի շահերի տիրույթում: Միայն այդպիսի կանխարգելիչ միջոցառումներից հետո հնարավորություն կընձեռվի կազմակերպել արդար ընտրություններ, դրանց միջոցով նոր միայն երկիրը վերադարձնել բնականոն հուն»,- ասաց «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակը:

Նշենք, որ ավտոերթը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին, որի առաջնորդությունը ստանձնելու է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձանկի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Առաջին ավտոերթի երթուղին կլինի՝ Երեւան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Աբովյան-Երեւան երթուղով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ