News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Ռուսաստանն իր հարցերը չլուծի Վրաստանի հետ, Աբխազական երկաթուղու հարցը չի լուծվի. հանուն Հայաստանի բարգավաճման որեւէ մեկը երբեք ոչինչ չի անի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Աբխազական երկաթուղին կբացվի:

Քանի որ եվրասիական ինտեգրման ողջ գործընթացը քաղաքական է, այնտեղ տարբեր հայտարարություններ են հնչում, հատկապես ռուս փորձագետների շուրթերից, ովքեր «ընդհանրապես չեն հասկանում Հայաստանի տնտեսությունն ու իրավիճակը»: «Ես չեմ հասկանում՝ ինչպես կարող է Աբխազական երկաթուղին բացվել առանց Վրաստանի, որն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում եւ չի էլ չեռնարկի: Սա շատ բարդ հարց է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը բացարձակապես այլ աշխարհաքաղաքական ուղի է ընտրել», - կարծիք հայտնեց Իգիթյանը: Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին, որ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլինի, իշխանության գալով, երկաթուղին բացելու պատրաստակամություն էր հայտնել՝ Իգիթյանը նկատեց, որ վերջինս ենթադրում էր, որ Ռուսաստանի հետ կարող է լուծել Աբխազիայի խնդիրը:

«Աբխազական երկաթուղու հարցը քաղաքական պայմանավորվածության հետեւանք է, որի օգնությամբ Իվանիշվիլին, հավանաբար, հույս ուներ Ռուսաստանի հետ խնդիրները լուծել, քանի որ վերջինս իրենց ներկայացնում էր որպես ավելի ռուսամետ գործիչ, քան Միխայիլ Սահակաշվիլին: Սակայն պարզ է, որ հարցը այդքան հեշտորեն չի լուծվի, քանի որ Աբխազիան ներկաումս Ռուսաստանի ազդեցության տակ է, ինչպես եւ Ղրիմը», - նշեց Հովհաննես Իգիթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ