News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շահեն Հարությունյանի նկատմամբ 4 տարի պայմանական ազատազրկման դատավճիռը անպայման կբողոքարկվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:

Նա նշեց, որ որեւէ ակնկալիք չունեն թե Վերաքննիչ, թե Վճռաբեկ դատարաններից. «Նույն դատական համակարգն է, ոչինչ չի փոխվել, բայց միեւնույն է, շարունակելու ենք պայքարել: Շահենի մասով անպայման կբողոքարկենք, Շանթի մասով էլ ինքը պետք է որոշի, կարծում եմ՝ կբողոքարկենք, մյուս տղաների մասով, որքան գիտեմ, բոլորն էլ մտադիր են մինչեւ վերջ պայքարել»,-ասաց Շանթ Հարությունյանի կինը: Նա շեշտեց, որ երբեք հույս չեն ունեցել, որ արդար դատավճիռ կլինի, եթե Հայաստանում արդարություն լիներ, այդ տղաները ոտքի չէին կանգնի եւ չէին դուրս գա պայքարելու: Նրանք դուրս են եկել արժեքների հեղափոխության, քանի որ չկա արդարադատության, ազատություն, հավասարություն: «Մենք  բնականաբար չէինք սպասում արդար դատավճռի, սակայն չենք էլ պատրաստվում լռել, որ քանի դեռ Հայաստանում չկա արդարադատություն, սա նորմալ է, որ այսպես պետք է լինի: Ինչքան որ իրենք ազնիվ են, արդար են, ինչքան որ վախենում են, դրանով էլ պայմանավորված է պատժաչափը, այդ տարիներով իրենց վախի չափն են ցույց տվել, սրանով իրենք բոլորին ցույց են տալիս, թե ինչքան անհանդուրժող են արդարության եւ ազատության նկատմամբ»,- ասաց Ռուզաննա Բադայանը:

Շահեն Հարությունյանը մայրը նշեց, որ ճիշտ է որդու նկատմամբ պայմանականորեն չի կիրառվում ազատազրկումը, բայց նրա արարքում բացակայում է խուլիգանությունը եւ ինչի պետք է նրան խուլիգանի պիտակ կպնի, եթե ընդամենը իր հորն է պաշտպանել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Դահլիճը այս նորությանը արձագանքեց դժգոհության բացականչություններով, կանանցից ոմանք սկսեցին արտասվել։

Տպել
Ամենաշատ