News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ցավոք, վաճառողները ոչ միշտ են արդար գնորդների հետ: Գնորդին անորակ կամ նույնիսկ ակնհայտորեն փչացած ապրանք վաճառելու դեպքերում գործի են դրվում դեռեւս խորհրդային ժամանակներում փորձված մեթոդներ:

Գնորդների սպասարկման ոլորտում առաջընթացն արտահայտվել է նրանով, որ ավանդական «կոմունիստականին» ավելացել են «կապիտալիստական» մեթոդները: Այդ ցանկը բավական լայն է, այդ պատճառով խոսենք դրանցից մի քանիսի մասին՝ էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի գծով:

Էլեկտրոնիկայի մի գիտակ հետաքրքիր փորձ է անցկացրել: Ուշադիր ուսումնասիրելով տպիչների տեսականին՝ միամիտ տեսքով վաճառողին հարցրել է. «Սրանցից ո՞րն է ամենալավը»: Ի պատասխան վաճառողը խորհուրդ է տվել վատագույն տարբերակը: Այսինքն՝ ակնհայտորեն հին սերնդից մնացած տպիչ: Չնայած նույն խանութում փոքր-ինչ ավելի թանկ ժամանակակից մոդելներ են եղել:

Հաճախ փչացած կենցաղային կամ էլեկտրոնային տեխնիկան վերանորոգելուց հետո խնամքով փաթեթավորում են, իսկ տուփի բացված հատվածներն ինքնակպչուն ժապավենով քողարկում: Նման գործողությունից հետո ապրանքը գնորդին առաջարկում են՝ ամբողջովին նորի անվան տակ: Պատահում է, երբ վաճառողը գնորդին խնդրում է սեփական աչքով հավաստիանալ, որ փաթեթավորումն ամբողջական է: Հնարքը նրանում է, որ ավելի վաղ արկղը բացում են ներքեւից, իսկ վերեւի հատվածն անվնաս է մնում:

Այս թվարկումը կարելի է հաջողությամբ շարունակել, բայց բոլոր դեպքերում եզրակացությունը մեկն է. գնորդը պետք է առավելագույնս ուշադիր լինի: Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս ապրանք գնելիս անպայման դրամարկղային կտրոն պահանջել: Ապրանքային կտրոնը կարող է պետք գալ անորակ ապրանքը վերադարձնելիս:

Եթե տեխնիկապես բարդ կենցաղային սարք եք գնում, ապա պարտադիր դրան պետք է կցված լինի անձնագիրը, ինչպես նաեւ երաշխիքային կտրոնը: Իսկ եթե նշված փաստաթղթերը բացակայում են, ապա միանգամայն հնարավոր է, որ դա «ֆիրմային» ապրանք չէ:

Գնված ապրանքը հետ վերադարձնելը, նույնիսկ՝ օրենքի հիման վրա, հաճախ վերածվում է դժվարին խնդրի: Նման դեպքերում, ըստ Արմեն Պողոսյանի, Սպառողների ասոցիացիան պատրաստ է օգնել գնորդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ