News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իր անունից  ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության արդիականացումը, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համընդհանուր զարգացման համատեքստում:  «Պատմության տարբեր ժամանակաշրջաններում գյուղն ու հողն առանցքային դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում եւ շարունակում են նշանակալի դեր խաղալ մեր հասարակության բարեկեցության ապահովման գործում: Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ստանան տնտեսության տարբեր ոլորտներում, միեւնույնն է, հողի նկատմամբ սերը, մարդկային ջերմությունն ու հոգատարությունն են, որ ապահովում են ավելի որակյալ ու բնական գյուղատնտեսական արտադրանք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր, ավելի քան երբեւէ, Հայաստանում բարենպաստ պայմաններ  են ստեղծված գյուղատնտեսության զարգացման համար: Հովիկ Աբարահամյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հորիզոններ է բացում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար: Այս համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարել ազգային գյուղատնտեսական շուկայի ենթակառուցվածքների շուտափույթ արդիականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխան ապրանքատեսակների որակի ապահովումը:

«Ծանոթ լինելով գյուղացու հոգսերին եւ խնդիրներին եւ գիտակցելով մրցունակ գյուղատնտեսության դերը երկրի առաջընթացի գործում՝ ՀՀ կառավարությունը հետեւողական քայլեր է ձեռնարկելու գյուղական վայրերի սոցիալական խնդիրների լուծման եւ գյուղատնտեսական ոլորտի արդիականացման ուղղությամբ:

Վերջին տարիների ընթացքում երկրի ագրոարդյունաբերական համալիրն առաջատար դիրք է զբաղեցնում մեր ազգային տնտեսությունում: Նոր թափ է ստանում գյուղական վայրերի սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացման գործընթացը, կառուցվում են կարեւոր օբյեկտներ: Վստահ եմ, որ աստիճանաբար բարելավվելու է նաեւ կյանքի մակարդակը: ՀՀ կառավարության մոտեցումն այն է, որ ագրարային ոլորտում լուրջ ռազմավարական բարեփոխումները պետք է ապահովեն առավել բարենպաստ պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի զարգացման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի դիտարկմամբ՝ գյուղատնտեսությունն էական ազդեցություն ունի երկրի ամբողջ տնտեսության զարգացման վրա եւ կառավարությունը շարունակելու է պետական աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը, իսկ ագրարային քաղաքականությունն ուղղված է լինելու աշխատանքային անրաժեշտ պայմանների ապահովմանը: Հովիկ Աբրահամյանը ցուցահանդեսին մասնակից փոքր եւ միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին վստահեցրել է, որ կառավարությունը նրանց կողքին է ու պատրաստակամ է աջակցելու ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության:

Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի եւ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել եւ շնորհակալագրով խրախուսել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

 Վարչապետ Աբրահամյանը շրջել է նաեւ «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին մասնակից ագրոպարենային ոլորտը ներկայացնող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:

 «Արմպրոդէքսպո-2014»-ին մասնակցում են 67 ընկերություններ, որոնք ներկայացնում են գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
Ամենաշատ