News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը անուշադրության չի մատնի գյուղացիների խնդիրները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում կայացած «Ագրոֆուրում» ագրոարդյունաբերական ցուցահանդեսին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հավելեց, որ գյուղատնտեսությունը ցանկացած երկրում մշտական աջակցության կարիք ունի, եւ Հայաստանը բացառություն չէ:

«Հայաստանի գյուղացին հատուկ աջակցության կարիք ունի, քանի որ հաջող գյուղատնտեսությունը նաեւ կայուն աշխատատեղ է, արտագաղթի խնդիրների լուծում, որը հատկապես սուր է արտացոլվում գյուղում», - հավելեց Աբրահամյանը:

Նա հավաքվածներին շնորհավորեց 2011թ.-ից ամեն տարվա հոկտեմբերի 19-ին նշվող Հայաստանի գյուղատնտեսի օրվա կապակցությամբ եւ նորանոր հաջողություններ մաղթեց երկրին պարենի ապահովման կարեւարագույն խնդրում: «Մենք կկիսենք ձեր դժվարությունները եւ մեզնից կախված ամեն ինչ կանենք ձեզ օգնելու համար», - հայտարարեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ