News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք փչացրել են Փարիզի կենտրոնում տեղադրված ամերիկացի նկարիչ Փոլ Մըքքարթիի սկանդալային ինստալացիան, հայտնում է Europe1 ռադիոկայանը:

Պրովակացիոն պերֆորմանսներով ու ինստալացիաներով հայտնի արվեստի գործիչը Փարիզի Վենդոմի հրապարակում «Ծառ» (Tree) անունով 24 մետր բարձրությամբ ռետինե արձան է տեղադրել: Իր ձեւով ու կանաչ գույնով այն իսկապես հիշեցնում է եղեւնի, սակայն ֆրանսիացի լրագրողները եւ քաղաքի բնակիչները այդ «ծառը» նմանեցնում են սեքս-խաղալիքի:

«Անհայտ անձինք, օգտվելով պահակների կարճ բացակայութունից, պատռել են մալուխները, որոնց վրա հենվել է այդ «եղեւնին» եւ այն փլվել է», հաղորդում է ռադիոկայանը:

Այս ինստալացիան Վենդոմի հրապարակում է հայտնվել ժամանակակից արվեստի իջազգային տոնավաճառի «Պատերի հետեւում» ծրագրի շրջանակներում, որը տեղ կունենա Փարիզում՝ հոկտեմբերի 23-26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ