News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NASA-ն դեպի Մարս մոլորակ թռիչքի նախապատրաստման ծրագրի շրջանակներում քննարկում է թեկնածուի մարզումներն սկսելու հարցը: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Համապատասխան տեսանյութը YouTube-ում հրապարակել է Mesut MesutTV օգտատերը:

Առավել հավանական թեկնածուներից մեկը կարող է դառնալ Լուիզիանայի բնակիչ 13-ամյա Ալիսա Քարսոնը: Աղջնակը վերջին 9 տարիներին իր ուժերով պատրաստվել է ապագա առաքելությանը, երեք անգամ այցելել է NASA-ի պատանեկան ամառային ճամբար:

Այդ ճամբարներում երեխաները հրթիռների մոդելների արձակման թրեյնինգ են անցնում, սովորում տիեզերանավերի սիմուլյատորներով, լողում են հատուկ սարքերում, որոնք արհեստականորեն անկշռության էֆեկտ են ստեղծում: Ալիսան արդեն մի քանի օտար լեզուների է տիրապետում:

NASA-ում Ալիսայի հավակնություններին լուրջ են վերաբերում: «Նա համապատասխան տարիք ունի, որպեսզի մի անգամ թռչի Մարս: Նա ամեն ինչ ճիշտ է անում, կատարում բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի իսկական տիեզերագնաց դառնա»,-հայտարարել է գործակալության ներկայացուցիչ Փոլ Ֆորմանը:

«Ես կարծում եմ՝ իմ Մարս թռչելու շանսերը բավական մեծ են: Ես մարզվում եմ արդեն 9 տարի... Դա կօգնի ինձ հաղթել մրցակցությունում եւ առանձնանալ մյուսներից»,-ասել է Ալիսան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ