News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմում տեղի է ունեցել Հռոմի նախկին Պապ Պողոս VI-ին սրբերի շարքը դասելու արարողությունը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պողոս VI Պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 1963-78 թվականներին: Նա ավարտել է Երկրորդ Վատիկանի տաճարի բարեփոխումները եւ հայտնի է իր էկումենիկ գործունությամբ:

Պողոս VI-ը 19-րդ դարից ի վեր Հռոմի առաջին պոնտիֆիկն է, որն այցելել է Ալեքսանդրիայի եւ Կոնստանտինուպոլսի պատրիարքներին: Միաժամանակ Պողոս VI-ը առաջ է բերել հասարակության քննադատությունը՝ հրատարակելով աշխատություն՝ ծնելիության վերահսկողության մասին: Նախկին Պապը իր գրքերում դատապարտել է ծնելիության արհեստական վերահսկումը եւ արգելել կաթոլիկներին օգտվել հակաբեղմնավորիչներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ