Չինաստանի Հենան նահանգում 9-ամյա տղան կորցրել է ձեռքը կենդանաբանական այգում զբոսնելիս, հաղորդում է «MK Լոնդոնը»:
Աղբյուրի համաձայն՝ 9-ամյա տղան զբոսնելիս է եղել այգում, որտեղ եղել է նաեւ մինի-կենդանաբանական այգի: Ինչ-որ պատճառով տղան որոշել է ձեռքը մտցնել վանդակից ներս, որտեղ պահում էին արջին: Կենդանին ատամներով բռնել է տղայի ձեռքը: Երեխային մի կերպ հաջողվել է հեռացնել վանդակից, որից հետո նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկները հայտարարել են, որ երեխայի աջ ձեռքն ամբողջությամբ ստիպված են եղել հեռացնել: