News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը տեղյակ չէ, որ իր դեմ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետը:

Արշավիր Հովհաննիսյանն ասաց, որ իրեն չեն կանչել ոչ բացատրության, ոչ էլ որեւէ գրություն է ուղարկվել: «Համենայն դեպս, ես տեղյակ չեմ դրանից: Չեմ էլ նկատել այդ շենքերը, եթե կա էլ, ապա վաղուցվա վաղեմություն ունի, իսկ եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի նյութեր պատրաստելու, թող պատրաստի, ինչ կարող եմ ասել»,- նշեց քաղաքապետը:

Արշավիր Հովհաննիսյանը որեւէ խնդիր չի ետսնում, եւ չի կարծում, թե իր պարտականությունները չի կատարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի դատախազությունից Սյունիքի մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել, ըստ որի՝ Մեղրիի քաղաքապետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չի կատարել իրավական ակտերով իր վրա դրված շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունները:  Քննչական վարչություն նյութերը ստացվել են հոկտեմբերի 17-ին: Դեպքի առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ