News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն վեցերորդ անգամ  Երեւանում անցկացվելու է «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային  անիմացիոն կինոփառատոնը, որն այս անգամ կմեկնարկի հոկտեմբերի 25-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվելու են վարպետության դասեր:

«ՌեԱնիմանիա» -ն փառատոնի շրջանակներում հանդես է գալիս բարեգործական նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 10-ը մարդիկ հնարավորություն ունեն միանալու նախաձեռնությանը՝ պատվիրելով փառատոնի ազդագրով շապիկներ ու բաժակներ եւ նվիրատվություն կատարելով:

Շապիկների ու բաժակների նվազագույն արժեքն է`

սպիտակ շապիկներ՝ 5000 դրամ,

սեւ շապիկներ՝ 6000 դրամ,

բաժակներ՝ 4000 դրամ:

Ստացված գումարը «ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպութան միջոցով կփոխանցվի սիրահայ անապահով ընտանիքներին:

Պատվերների համար զանգահարել 055 57 59 00 հեռախոսահարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

ՌեԱնիմանիա Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ եւ հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ