News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական լիամետրաժ ֆիլմը մարտի 19-ին ցուցադրվել է դանիական հայտնի CPH Dox կինոփառատոնում, որտեղ էլ տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Մոտ ապագայում ֆիլմը կցուցադրվի նաև Գերմանիայում և Իտալիայում։

orer.eu-ի հաղորդմամբ, 80 րոպեանոց ազդեցիկ ֆիլմը նկարհանվել է Ֆրանսիական Solent Productionի և բելգիական  Naoko films ընկերության համատեղ նախագծով։  Ֆիլմի հիմնական հերոսներն են Թալիշ գյուղից Սամվելն ու Ավոն, Էրիկն ու Կարենը, ովքեր ապրում էին Արցախում։  Ալեքսիսը  չորս տարի շարունակ նկարահանել է նրանց՝ ցույց տալով թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, և թե՛ արցախցիների մտածումները։

orer.eu-ին տված հարցազրույցում ասել է. «Ես առաջին անգամ այցելեցի Թալիշ 2016 թվականին՝ որպես Vice France-ի լուսանկարիչ։ Դա 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ներխուժումից հետո էր, որը հայտնի է որպես Քառօրյա պատերազմ: Այնուհետև ես որոշեցի վերադառնալ և վավերագրական ֆիլմ նկարահանել  2019 թվականի դեկտեմբերին, արդեն ստեղծագործական թիմով՝ Ֆաբիեն Ֆորի, Սիլվեն Շոյի և Ադրիանո Սերոնեի հետ։ Ես  ուզում էի հասկանալ, թե ինչու են ընտանիքները վերադառնում այնտեղ՝ չնայած պատերազմի սպառնալիքին:

Թալիշը սահմանին ամենամոտ գյուղն էր, և որոշ շրջաններ գտնվում էին դիպուկահարների նշանառության տակ։ Ի սկզբանե մտադիր էի կենտրոնանալ միայն Թալիշ գյուղի ռազմաբազայի զինվորների վրա։ Իմ ֆիլմի հերոս Էրիկին հանդիպեցի զորանոցում։ Նա տանկի վարորդ էր, և ես անմիջապես կապ զգացի այս երիտասարդի հետ։ Կրակոցներին զուգահեռ մենք մնում էինք Թալիշ գյուղում և դպրոցում շատ ժամանակ էինք անցկացնում ուսուցիչների հետ։ Հետո մենք հանդիպեցինք ֆիլմի մյուս հերոսներին՝ երկու երեխաներին, և ես անմիջապես սիրահարվեցի նրանց։ Մենք որոշեցինք այդ պահին հետևել նրանց, և դա շարունակվեց չորս տարի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մեղսակից է այն ամենում, ինչում մեղադրում են Հայաստանի իշխանությունները. Կիրո Մանոյան
Նա վստահություն հայտնեց, որ առանց Ռուսաստանի Հայաստանի իշխանությունները չէին գոյատևի, և Մոսկվայի...
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Միջազգային միջնորդներից ոչ ոք Ղարաբաղի բանակն ահաբեկչական չի անվանել...
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ...
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
Պտուղները դեռ շարունակելու են դառը լինել...
Շահրամանյանը չէր կարող Արցախի հարց լուծել, այն լուծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ Արցախի թեմի առաջնորդ
Այժմ ևս հայկականացված, սրբագործված, մեր տղաների արյամբ նորից հայացած ու քրիստոնեացած...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ է ներկայացվել
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում
Ամենաշատ