News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մոսկվայի տանը» կանցկացվի «Աշխարհն առանց պատերազմի» մանկական աշխատանքների ցուցահանդես, որը կբացվի հոկտեմբերի 21-ին, ժամը 15-ին:

«Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցույթին մասնակցում են Երեւանի արվեստի չորս դպրոցների 10-12 տարեկան 40 սաներ (Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց,  Գեղարվեստի ազգային կենտրոն, Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց եւ Մինաս Ավետիսյանի անվան արվեստի դպրոց):

Մրցույթին ներկայացված աշխատանքներն ընտրվել են դպրոցներում: Այդ դպրոցների ուսուցիչներից կազմված  մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն երկու աշխատանքները, որոնց հեղինակները կմեկնեն Մոսկվա` աշնանային արձակուրդների: Հաղթողների անունները կհայտարարվեն տեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ