News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված պատկերն այնքան էլ մռայլ չէ, ինչպես այն ներկայացնում են քաղաքական որոշ կուսակցություններ: Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Ըստ նրա` ինքը  հարցում է ուղարկել Հայաստանի քննչական կոմիտե՝ պարզելու, թե քննվում են արդյոք ձերբակալվածների հանդեպ  դաժանության հետ կապված քրեական գործերը: «Ինձ պատասխանել են, որ 2013 թ. ընթացքում հարուցվել է 19 այդպիսի քրեական գործ», - հայտնել է Սահակյանը: Նա հավելել է, որ, հետեւաբար,  չպետք է իրավիճակն ավելի վատ ներկայացնել, քան այն կա: «Եթե մենք խոսում ենք խորհրդարանում բարոյահոգեբանական լավ մթնոլորտի մասին, ապա ինքներս պետք է այն պահպանենք: Դա բխում է մեր համատեղ աշխատանքի շահերից», - նշել է Հովհաննես Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ