Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Լենինգրադյան եւ Մ. Մեծարենցի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենայի, որն էլ՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը եւ «Տոյոտա Քեմրի»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: