Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 29/1 հասցեի դիմաց, հոկտեմբերի 20-ին, ժամը 00.20-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: