News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն օգտվելու է բոլոր այն իրավունքներից, որից օգտվում են Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրները՝ առանց որեւէ բացառության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, Հայաստանը ԵՏՄ հիմնադիր-պետություն չի համարվում, քանի որ այդ կազմակերպությունը հիմնադրվել է երեք պետությունների ղեկավարների (Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան - խմբ.) ստորագրած պայմանագրով: «Իսկ մենք միանում ենք հիմնադիր պայմանագրին: Այդ պայմանագիրը, ըստ էության, բաց է, բայց յուրաքանչյուր երկրի համար մոտեցումներ եւ մոդելներ կան: Հայաստանի համար մոտեցումներն առանձնահատկություններ ունեն»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալու հավանականության մասին խոսակցություններին՝ պատգամավորը նշեց. «Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության հարցը ներկայում ոչ մի կերպ չի դիտարկվում, սակայն դա բացառել չի կարելի»:

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրեց այս տարվա հոկտեմբերի 10-ին, Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: ԵՏՄ-ն հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 29-ին, Աստանայում, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ