News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Sony-ն Ռուսաստանում ներկայացրել է իր առաջին S9 հեռուստացույցը՝ գոգավոր էկրանով, որն ունի 4К թողունակություն, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:

Այս պահին Ռուսաստանում հասանելի է KD-65S9005B մոդելը՝ 65 դյույմանոց էկրանով, գինը՝ 200 հազար ռուբլի:

Նոյեմբերին Sony-ի մանրածախ եւ առցանց խանութներում կհայտնվի 75 դյույմանոց մոդել՝  մոտավոր  400 հազար ռուբլի գնով:

Սարքն ունի պատկերի բարելավման մի քանի տեխնոլոգիաներ: Հեռուստացույցի խելացի գործառույթները ներառում են Skype-ը, Twitter-ը եւ Facebook-ը:

Ըստ աղբյուրի՝ 4K տեխնոլոգիաները եւ գոգավոր էկրանները 2014թ. հեռուստացույցների թրենդն են: Ավելի վաղ նման սարքեր թողարկել էին Samsung-ը եւ  LG-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ