Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը 2015թ. հունվարի 1-ից միանալու մտադրության մասին: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաեւի եւ երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի հանդիպման արդյունքում:
«Ղրղզստանը հայտարարել է, որ 2015թ. հունվարի 1-ից ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանն ու Մաքսային միությանը», - աղբյուրը մեջբերում է Մատվիենկոյի հայտարարությունը:
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման օրենքը ստորագրվել է հոկտեմբերի 3-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: