News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ամեն անգամ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բարձր մակարդակով հանդիպման նախօրեին խորհրդարանի նիստերի դահլիճում սկսվում է ադրբեջանական նավթադոլարներով բուրել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտարարեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իր համար ակնհայտ է, որ Արեւմուտքը բավականին մեծ գումարներ է ներդնում Հայաստանում, եւ շատերն են պատվերներ կատարում: «Երեկ մենք պետական դավաճանության դասական օրինակի ականատեսը եղանք: Հայաստանի խորհրդարանի հարթակը օգտագործվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի սուտ տեղեկություններ տրամադրելու համար: Այստեղ սուտ տեղեկություններ հնչեցվեցին: Հետեւեք նման ելույթների շարժընթացին, դրանք արվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին: Սակայն երեկ այս սրահում ես ալիեւյան նավթադոլարների բույրը զգացի, կարծես թե փոխվել է ֆինանսավորման աղբյուրը, եւ փողերն այնտեղից էին հոսել»:

Խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքն ընդհատեցին ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված եղավ միջամտել:

Միջադեպից հետո Վահրամ Բաղդասարյանը շարունակեց իր ելույթը: «Ես շատ ուրախ եմ, որ որոշ մարդիկ իրենց վրա վերցրին իմ խոսքերը: Ես անուններ չտվեցի, պարզապես իմ մտահոգությունը հայտնեցի: Մեր մեծերը խելացի խորհուրդ են մեզ տվել՝ չվիճել հիմարների, պոռոտախոսների հետ, քանի որ նրանք իրենց փորձով կխեղդեն նորմալ մարդուն: Ուստի ես չեմ ցանկանում իջնել այդ մակարդակին, իսկ նման կատեգորիայի մեջ մտնող մարդկանց խորհուրդ եմ տալիս իրենց այս հարցը տալ՝ ի՞նչ են նրանք արել իրենց հայրենիքի, ժողովրդի, պետության կայանալու համար»:  Բաղդասարյանն իր ելույթը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոչով. «Որքան էլ մեծ լինի արտասահմանից ֆինանսավորումը, մի օգտագործեք այս տրիբունան տարբեր «Կոնչիտաներին» գովերգելու համար, մենք ավանդույթները հարգող ազգ ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ