News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր` հոկտեմբերի 21-ին, Երեւանի Ազատության հրապարակից «Ոստիկաններ մի դարձեք ահաբեկության գործիք», «Ձեռքներդ հեռու ազգային հերոսից» գրությամբ պաստառներով շարժվեցին դեպի Նալբանդյան 130` ՀՀ Ոստիկանության շենք` բողոքելու «Նախախորհրդարան»-ի անդամ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ: (ֆոտոռոպորտաժ)

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին՝ «Նախախորհրդարան»-ի կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման  ավտոերթից հետո Երեւանում Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանգնեցրել էին Վահրամ Գաբրիելյանի վարած մեքենան, նրան մեքենայով տարել ոստիկանության բաժին՝  փողոցի բանուկ հատվածում միայնակ ու անօգնական թողնելով Ալեք Ենիգոմշյանին, թեեւ վերջինը մի քանի անգամ կրկնել էր, որ կույր է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին մասնակցում են «Նախախորհրդարանի» անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը:

«Սադիզմ է կույր մարդուն փողոցում թողնելը, որին եթե մարդիկ չօգնեին, չէր կարող տուն հասնել։ Նման վերաբեմունք ցույց տալով` ռեժիմը փորձում է ճնշել արդարության մարտիկին։ Սա տականքություն է։ Ոստիկանությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք չունենք ոստիկանություն, սա մլիցայություն է»,-լրագրողներին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Շուշիի առանձնահատուկ գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Գագիկ Սարուխանյանի խոսքով` ոստիկանությունը ոչ թե պետք է ծառայողական քննությունն նշանակեր, այլ քրեական գործ հարուցեր, քանի որ Ալեք Ենիգամշյանի դեմ քրեորեն պատժելի արարք է կատարվել:

«Կույր մարդուն քաշել, գցել փողոցում անօգնական, բարոյական տեսանկյունից արդեն իսկ անասելի բան է: Ես եւ Ալեք Ենիգոմշյանը 100 ամյակն առանց ռեժիմի նախաձեռնության ակտիվ մասնակիցներից ենք, Նախախորհրդարանի անդամ, եւ մենք ասել ենք, եւ ասելու ենք, որ այս ռեժիմը իրավունք չունի գոյություն ունենալ մինչեւ  ցեղասպանույթյան 100 ամյակ։ Սա սպիտակ գենոցիդ է, շարունակում են Աթաթուրքի ծրագիրը առանց կոնկրետ զենքի»,- ասաց Գագիկ Սարուխանյանը` նշելով, որ այսօր ոստիկանությունից նաեւ պահանջելու են  քրեական գործ հարուցել կատարվածի առթիվ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպի ոստիկանության շենք Նախախորհրդարանի կազմակերպած երթը մեկնարկել է: Ակցիայի մասնակիցները շարժվում են մայթով` ոստիկանների ուղեկցությամբ:

Նշենք, որ Ալեք Ենիգոմշյանն իր հետ կատարվածը կապում է իր ընկերոջ՝ Վահրամ Գաբրիելյանի, եւ քաղաքացիական հագուստով ոստիկանի միջեւ Արտաշատ քաղաքում «Նախախորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ