News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը աճել է չնչին մեծությամբ՝ 1,7%: Միաժամանակ, գրեթե երկնիշ թվով (9,4%) աճել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսին, արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով նվազել էր 2,8%-ով: Հաշվետու ամիսը նշանավորվեց այս ցուցանիշի շոշափելի աճով (7,5%-ով), ինչը հունվար-սեպտեմբեր ցուցանիշին «դրական» արդյունք հաղորդեց: 

Սակայն, իհարկե, սա ոչ այնքան սփոփիչ փաստ է՝ հաշվի առնելով հայրենական արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ոլորագիծ շարժընթացը: Հավելենք, որ անցած տարվա ամիսներին այս կարեւորագույն ցուցանիշի դինամիկան կրկին առնաձնացել է ակնհայտ անկայունությամբ: Վերելքը փոխվում էր անկումով, ինչին կրկին հետեւում էր աճը, հետո կրկին՝ անկումը:

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների տվյալներով՝ ընդհանուր ցուցանիշի վրա բացասաբար է անդրադարձել «լեռնաարդյունահանող արդյունաբերությունն ու քարհանքերի մշակումը»(10,6%-ով): Իր լուման է ունեցել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը՝ 8,8%-ով:

Խնդիրն, իհարկե, զուտ վիճակագրական ցուցանիշների մեջ չէ: Արդյունավետության անկայունության վկայում երկրի տնտեսության մեջ առկա լուրջ խնդիրների մասին: Օրինակ, անցած տարիների միտումների խախտումներ. ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանումը աճի տեմպերով զգալիորեն զիջել է ներմուծմանը՝1,9%-ն՝ ընդդեմ 4,6%-ի:

Ըստ հաշվարկների՝ որպեսզի արտաքին առեւտրում բացասական հաշվեկշիռը կրճատվի, արտահանումն իր հավելաճի տեմպերով առնվազն 3 անգամ պետք է գերազանցի ներմուծմանը: Սակայն այս հարաբերակցությունը հակառակը, հօգուտ ներմուծման է գրանցվել, ինչի հետեւանքով էլ արտաքին առեւտրում անհավասարակշռությունը ավելացել է մոտ 90 մլն դոլարով: Բնական է, ադեկվատ կերպով աճեց նաեւ ներմուծման նպատակով ԱՄՆ դոլարի նկատմամբ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ