News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի աշխատանքային հայ միգրանտների եկամտահարկը կարող է փոխանցվել Հայաստանին: Այս մասին հոկտեմբերի 21-ին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանում ֆիզիկական անձանց եկամտահարկի մի մասն ուղղվում է դաշնային բյուջե, մյուսը մնում է տեղական բյուջեներում: Ես բազմիցս ասել եմ, որ մենք վաղուց պետք է այնպես անեինք, որպեսզի համայնքները, վերջապես,  իրական բյուջե ունենան, այլ ոչ թե ամեն անգամ խնդրեն Երեւանից», - ասել է Բագրատյանը: Նա հավելել է, որ այդ դեպքում, անհրաժեշտ է մտածել Ռուսաստանի եւ ԵՏՄ այլ երկրների հետ համաձայնագրերի մասին, ընդ որում՝  դրանից կշահեն նաեւ Միության մյուս պետությունները. Հայաստանում աշխատող ռուսաստանցիների կամ  ղազախստանցիների եկամտահարկի մի մասը կփոխանցվի այդ երկրների համայնքների բյուջե:

Իր հերթին ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ համաշխարհային փորձում նման համաձայնագրեր չկան: «Այդ պատճառով էլ ռուսական կողմի հետ մենք նման հարցեր չենք քննարկել», - ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ