News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կայացավ հայ–իրանական գործարար համաժողով (երկկողմ հանդիպումներ): Իրանցի գործարարների խմբում ընդգրկված էին թռչնաբուծության, անասնապահական, գյուղատնտեսական ապրանքների արտադրության, շինարարական, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտը ներկայացնող ընկերություններ։

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից գործարար առաջարկություններ արեց նախագահության անդամ Սարգիս Աղաբեկյանը՝ մասնավորապես շեշտելով, որ Հայաստանը, անդամակցելով Եվրասիական Մաքսային Միությանը, կարող է տարանցիկ լուջ միջանցք դառնալ Իրանի համար։ Այդ խնդրի վերաբերյալ նաեւ դրական կարծիք հայտնեց Մոսկվայի բիզնես դպրոցի պրոռեկտոր Իվան Պանովը։

Իրանի Իսլամական Հանրապետության Արդաբիլի նահանգի եւ Հայաստանի Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարները ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հանդիպումը կազմակերպել էր Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ