News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մարդիկ հացի խնդիր լուծելու շրջանակներում ստիպված են հաշվապահ պահել, քիչ է մնում ասեն փաստաբան վարձեք, որ կարողանա ձեզ պաշտպանել մի հատ շոր վաճառելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրարկմանը։

Նա մասնավորապես, նշել է.

«Ես վերջերս Վանաձորում հանդիպել եմ շորի առեւտրով զբացվող մեր համաքաղաքացիներին, որոնք իրենց մտահոգությունն էին հայտնում օրենքի եւ դրանից բխող հարկային վարչարարության վերաբերյալ։

Վերջին օրերին բողոքները մի փոքր հանդարտվել են, չկան բողոքի ցույցեր, բայց խնդիրը չի վերացել: Մարդիկ պնդում են, որ իրենցից պահանջելու եմ ամեն մի շորի համար փաստաթուղթ, որը նրանք չեն կարող ներկայացնել: Նրանք պնդում են, որ այն կարգոները, որոնցով այդ շորերը գալիս են Հայաստան, իրենց փաստաթուղթ չեն տալիս, որ իրենք 3 հազար դոլարի շոր են բերում, բայց իրենց 300 դոլարի փաստաթուղթ է տրվում: Եթե կարողանում եք, այդ կարգոներին ասեք, թող մեզ փաստաթուղթ տան, մի եկեք մեզ ճնշեք, թե փաստաթուղթ ներկայացրեք:

Մյուս խնդիրը վերաբերում է հաշվապահություն վարելու եւ հաշվապահ պահելու խնդրի հետ: Մինչ օրս նրանք հնարավորինս հեշտացված կարգով իրենց գործունեությունն իրականացրել են, այսօր հնարավորինս դա բարդացված է: Մարդիկ հացի խնդիր լուծելու շրջանակներում ստիպված են հաշվապահ պահել, քիչ է մնում ասեն փաստաբան վարձեք, որ կարողանա ձեզ պաշտպանել մի հատ շոր վաճառելու համար:
Սա հարվածելու է փոքր ու միջին գործարարներին եւ խոշորացման է տանելու: Այսինքն այն մարդիկ, որոնք գնում մի քանի կգ շոր են բերում, վաճառում ու հաց են առնում, վաղը մյուս օրը, դառնալու են մեծ խանութում ուղղակի շոր վաճառող:

Սա հանգեցնելու է նրան, որ մարդիկ էլի բռնելու են արտագաղթի ճանապարհը»,-հայտարարել է Մարուքյանը:
Նա կոչ արեց կառավարությանը ոչ թե հետաձգել օրենքի կիրարկումը մինչեւ փետրվար, այլ մտածել, թե ինչպես պաշտպանել այդ շերտի շահերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ