News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներքաղաքական ընդդիմադիր դաշտում վիճակն այնպիսին է, որ չի բացառվում, որ խորհրդարանական եռյակում (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») մնան երկու կուսակցություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ներքաղաքական դաշտում տեղի կունենան անորոշ գործընթացներ»,-ասել է քաղաքագետը: Այդուհանդերձ, նա ոչ մի լուրջ գործընթաց չի կանխատեսում, նշելով, որ խնդիրը ոչ միայն երեք ուժերի ներուժի մեջ է, այլեւ արտաքին քաղաքական հարցերում նրանց դիրքորոշումների:

Մինասյանը չի բացառում, որ «Ժառանգությունը» դուրս գա եռյակից, կամ ավելի արմատական դիրքորոշում որդեգրի: Նրա կարծիքով, լավագույն դեպքում կարելի կլինի խոսել այն մասին, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը կշարունակեն համագործակցությունը, իսկ վատագույն դեպքում կլինի քաղաքական ուժերի նոր դասավորություն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ եռյակի պառակտման պատճառ դառնա նախագահի միասնական թեկնածու ունենալու ցանկության բացակայությունը, քանի որ այդ ուժերից յուրաքանչյուրն ունի իր թեկնածուն, Մինասյանը նշել է, որ անձերի մասին խոսելը դեռ վաղ է: «Եռյակի մաս կազմող ուժերի պառակտումը ոչ միայն գաղափարական է, այլեւ կառուցվածքային: «Ժառանգությունում» կառավարման բավական յուրահատուկ ձեւ է գործում, իսկ ԲՀԿ-ում լրիվ այլ իշխանության ուղղահայաց է»,-ընդգծել է Մինասյանը:

Միաժամանակ, քաղաքագետը տվյալ պահին բացառել է իշխող ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կոալիցիայի ձեւավորման հնարավորությունը, քանի որ ցանկության դեպքում «ԲՀԿ» կաներ դա առավել շահավետ պայմանների դեպքում՝ 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա. «Այն, ինչ կարող են նրանց այժմ առաջարկել, պակաս շահավետ է, քան կարող էին այն ժամանակ առաջարկել: «Բարգավաճ Հայաստանն» այժմ պատրաստվելու է խորհրդարանական ընտրություններին, այլ ոչ թե նախագահական»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր,  Հայաստանի խորհրդարանական ուժերի եռյակը («Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Ժառանգություն») չեն քննարկում նախագահի միասնական թեկնածուի հարցը. «Սա չի նշանակում, որ ուժերից յուրաքանչյուրը կարող է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուին առաջադրել: Բնականաբար, մենք նույնպես մեր թեկնածուն ունենք: Հարցն այժմ չենք քննարկում, իսկ տվյալ թեմայի վերաբերյալ հայտարարություններ անում են նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ ինտրիգ հաղորդել մեր համագործակցությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ