News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը, Մուշեղ Իշխանի անվան համար 5 հիմնական դպրոցի աշակերտների եւ կոլեկտիվի մասնակցությամբ, կազմակերպել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ մանկավարժ Մուշեղ Իշխանի 100-ամյակի նվիրված հուշ-երեկո:

Առնո Բաբաջայանի անվան համերգային դահլիճի նախասրահում ցուցադրվել են բանաստեղծի կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին պատմող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:

Ցուցադրությանը ծանոթացել, ապա միջոցառմանն են ներկա գտնվել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաեւ գրողներ, սփյուռքահայ հյուրեր, աշակերտներ:

Քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին եւ ընդգծելով, որ 2014 թվականը հայտարարված է եղել Մուշեղ Իշխանի ծննդյան հոբելյանական տարի, Արամ Սուքիասյանը կարեւորել է հայ գրականության մեջ իրենց ուրույն հետքը թողած ստեղծագործողների մեծարումն ու նոր սերնդի դաստիարակության հարցում նրանց գրական ժառանգության դերը:

Միջոցառման ընթացքում խրախուսվել են բանաստեղծի 100-ամյակին նվիրված ասմունքի համաքաղաքային մրցույթում հաղթող ճանաչված եւ աշակերտական գիտական ընթերցումների մրցույթում պարգեւատրված աշակերտները:

Բանաստեղծի անունը կրող դպրոցի սաներն ու Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ընթերցել են գրողի ստեղծագործություններից, բեմադրվել են «Ժամադրություն», «Ցուցափեղկին աղջիկը» եւ «Մեռնիլը որքան դժվար է» գործերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ