News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ընդունել է Ստեփանակերտում ընթացող Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումն Արցախում դառնում է ավանդական` հավելելով, որ նման միջոցառումները կարեւոր դերակատարություն ունեն մշակույթի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:

Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար անձինք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ