79-ամյա թոշակառուն սառնարանը «կիսելու» հարցի շուրջ վիճաբանության ժամանակ սպանել է նախկին կնոջը: Նրան ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման:
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկի քաղաքային դատարանը թոշակառու տղամարդուն մեղավոր է ճանաչել կենցաղային հողի վրա նախկին կնոջը սպանելու գործով, հաղորդում է NEWSru-ն:
Վեճի առարկան սառնարանն է. ամուսնալուծությունից հետո նրանք շարունակել են ապրել նույն տան տարբեր հատվածներում, առանձին մուտքերով: Թոշակառուն պահանջել է նախկին կնոջից, որ իրեն թույլ տա օգտվել սառնարանից: Մերժում ստանալով, տարեց տղամարդը հարձակվել է կնոջ վրա եւ մի քանի անգամ հարվածել շվաբրով: Հետո նա մի քանի անգամ հարվածել է նաեւ դանակով: Կինը ստացված վնասվածքներից մահացել է:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը տառապում է խրոնիկ հոգեկան խանգարմամբ: