News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական եռյակի հոկտեմբերի 24-ին նախատեսված հանրահավաքը ցույց կտա՝ կա՞ հայաստանում իրական ընդդիմություն, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում իներտ-ակտիվ է:

Հարցին, թե հնարավո՞ր է սկզբունքային տարաձայնությունների խորացում եռյակի ներսում՝ կապված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ, եւ կարո՞ղ է դա հանգեցնել եռյակից «Ժառանգության» դուրս գալուն, Քոչարյանը պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ, այս պահին դա տարաձայնությունների միակ պատճառն է, սակայն այդ հարցի հետ կապված նախորդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ 20-30 մարդկանց ջղաձգությունները չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել:

«Ընդ որում, այդ մասին Տեր-Պետրոսյանն ասաց ԵՏՄ-ի դեմ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից 15-20 րոպե անց»,-նկատել է քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝, ակնհայտ , որ «Ժառանգությունը» լինելով եռյակի կամ քառյակի անդամ, ոչինչ չի որոշում: «Ներկայումս կա մեկ ծանրակշիռ քաղաքական ուժ՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ մեկ ծանրակշիռ գործիչ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե ԲՀԿ-ն ցանկանա այս կամ այն քայլն անել, դրանք կձեռնարկվեն,չցանկանա՝ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Այսինքն, եթե ԲՀԿ-ն ցանկանա իրավիճակը մի փոքր լարել, կանի այդ քայլերը: Եթե ԲՀԿ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմեն հանդես գալիս Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, ապա արդեն կարեւոր չէ, թե ինչ դիրքորոշում ունեն եռյակի մյուս քաղաքական ուժերը, կամ նրանք, որոնք հետո են միանալու»,-ընդգծել է Կարեն Քոչարյանը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ սրբազանի  գլխավորած երթը ԵՊՀ-ից շարժվում է պոլիտեխնիկ
Բագրատ սրբազանը հոյս հայտնեց, որ ընդվզման այս արտահայտությունը տարածում կգտնի մնացած բոլոր բուհերում...
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթ սկսվեց դեպի ԵՊՀ․ ժամը 18։30-ին հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում (ուղիղ)
Որպեսզի այն պահանջը, որ դուք ձևակերպել եք, որը իմ շրթունքներից էլ հնչեց, ի...
Իմպիչմենտի գործընթացն ավարտին հասցնելու համար կպահանջվի ՔՊ-ից որոշակի պատգամավորների ներկայություն. Տիգրան Աբրահամյան
Որոշակի ընթացակարգային հարցեր կան կոնկրետ գործընթացի հետ կապված, որոնց մի մասը մեզանով չեն պայմանավորված...
Երեկվանից ՔՊ-ից արդեն որոշ կոնտակտներ եղել են՝ իրենց նախաձեռնությամբ. անուններ չեմ կարող ասել. Սուրեն Պետրոսյան
Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չ...
Մի քիչ դժվար է լինելու, բայց եթե մի բան չզոհենք, մեր նպատակին չենք հասնի․ Դավիթ Ափոյանը դիմեց ուսանողներին
Ես չեմ ուզում, որ մի քանիսը խոսեն, ուզում եմ, որ այս շարժման ընթացքում յուրաքանչյուրդ ձեր տեսակետն ու դիրքորոշումը հայտնեք, խոսեք, հայտնեք այն, ինչը...
«Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում
Դուք ասում եք՝ աշխատանքի ենք գնում: Վաղը այդ աշխատանքը չեք…
Ամենաշատ