News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դիմորդներն ավելի քիչ են, քան բուհերի կողմից հատկացված տեղերը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ բուհերի տվյալների համաձայն, այս տարի առկա էր 15 հազար ուսումնական տեղ, սակայն ընդունվել է միայն 12 հազարը: Իսկ 9 հազար հեռակա տեղերից զբաղեցվել է միայն 4500-ը:

Պատասխան խոսքում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իր գերատեսչությունն արդեն մի քանի տարի շարունակ դիտավորյալ է բարձրացնում մրցութային տեղերի թիվը՝ դիմորդների եւ նրանց ծնողների նյարդային լարվածությունը նվազեցնելու նպատակով: «Ծնողները գիտեն, որ իրենց երեխան այսպես թե այնպես կընդունվի (խոսքը վճարովի ուսուցման մասին է՝ խմբ.): Արդյունքում քննությունները համապետական միջոցառումից վերածվել են աշխատանքայինի: Եւ նույնիսկ ամենախիստ քննադատներն այստեղ ասելու բան չունեն», - նշեց Արմեն Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ