News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրան եւ ԱՄՆ կատարած այցերն արդյունավետ էին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԵՏՄ-ին երկրի ինտեգրման ֆոնին վարչապետի այցի արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ամենամյա ժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը այցելել է Վաշինգթոն. հանդիպումներ են կայացել այդ կառույցների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են 2014-2017թթ. համագործակցության հետագա ծրագրերը: «Մենք նաեւ քննարկեցինք այն հանգամանքը, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատամիջոցները կազդեն Հայաստանի տնտեսության վրա: Այդ կառույցների ներկայացուցիչները տվյալ համատեքստում համաձայնեցին վերանայել 2014-2017թթ. ծրագրի ֆինանսավորման փաթեթը», - հայտարարեց Աբրահամյանը:

Անդրադառնալով հայկական պատվիրակության Իրան կատարած այցին՝ Աբրահամյանը նշեց, որ այն արդյունավետ էր. «Պատվիրակությանն ընդունեցին երկրի նախագահն ու փոխնախագահը, ինչպես նաեւ բանակցություններ ընթացան կառավարության անդամների հետ: Այցի արդյունքներով՝ վերջին երկու տարիների ընթացքում կիսասառեցված վիճակում գտնվող երկկողմ ծրագրերը կվերականգնվեն: Համոզված եմ, որ ձեքբերված բոլոր պայմանավորվածությունները մոտ ապագայում կիրագործվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ