News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհում հոկտեմբերի 22-ին նշում են կակազող մարդկանց միջազգային օրը: Տոնը հաստատվել է Կակազող մարդկանց միջազգային միավորման նախաձեռնությամբ, գրում է «Ռոսբալտը»-ը:

Աղբյուրը նշում է, որ կակազելը խոսքը խանգարումներն է, երբ կրկնվում են կամ երկարացվում են հնչյունները, վանկերը կամ բառերը:

«Lenta.ru»-ի հոդվածում հիշում են պատմության մեջ մտած անձնանց, ովքեր կակազել են: Նրանց թվում  Բրյուս Ուիլիսը. «Ես դժվարությամբ էի խոսում: Նախադասությունն ավարտելու համար ինձնից 3 րոպե էր պահանջվում: Դադարեցի կակազել, երբ սկսեցի դերասանի գործունեությունը»,- պարբերականը ներկայացնում է դերասանի խոսքերը:

Այնուհետ պարբերականը բերում է բրիտանացի թագավոր Գեորգ  6-ի օրինակը, ով ոչ միայն կակազում էր, այլ նաեւ շատ ամաչկոտ էր: ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ամբողջ կյանքում պայքարել է կակազելու դեմ: Այս թերությունն առկա է եղել նաեւ Ռոուեն Էթքինսոնի, օսկարակիր Ջուլիա Ռոբերթսի, Սեմուել Էլ Ջեքսոնի, Մերլին Մոնրոյի, Նիկոլ Քիդմանի, Էմիլի Բլանթի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ