News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը եւ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը այցելել են  «KERBEDANZ  JW» հայ-շվեյցարական ժամագործական ընկերություն,  ծանոթացել  ընկերության գուրծունեությանն ու հետագա ծրագրերին:

Ընկերության ոճաբան Արամ Պետրոսյանը  հյուրերին է ներկայացրել  ժամացույցերի եռաչափ մոդելավորման դպրոց հիմնելու ծրագիրը՝ կարեւորելով դպրոցի հիմնադրման եւ զարգացման հեռանկարները:

«Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակում  շվեյցարական ստանդարտներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը հանդիսանում է դպրոցի հիմնական առաքելությունը: Դպրոցի լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի Շվեյցարիայում մասնակցել գործնական դասընթացների եւ աշխատանքի անցնել «KERBEDANZ JW» ընկերությունում», -նշել է նա:

ՀՀ-ում ժամագործության զարգացմանը միտված ծրագրերը իրենց նպաստը կունենան ոլորտի առաջխաղացման, ինչպես նաեւ բարձրակարգ եւ ոճային  ժամագործական արտադրանքի միջազգային ճանաչման գործում: Ծրագրերը կլինեն շարունակական, որոնց շրջանակում  ժամանակ առ ժամանակ Հայաստան  կայցելեն Շվեյցարիայի ժամագործության ոլորտի հեղինակավոր մասնագետներ, ինչի արդյունքում կամրապնդվի կապը «KERBEDANZ JW»  ընկերության եւ շվեյցարական արտադրողների միջեւ՝  հնարավորություն ընձեռելով  հայ մասնագետներին որոշակի մասեր արտադրել շվեյցարական բրենդերի համար:

Դպրոցի հիմնադրման գաղափարը քննարկվել էր  «Concepto» ժամագործական ընկերության ներկայացուցիչների հետ՝  դեռեւս ապրիլ ամսին  «KERBEDANZ JW» ընկերություն կատարած այցի ժամանակ:

«Concepto»  ընկերությունը հանդիսանում է շվեցարական մեխանիզմներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը, որի կողմից արտադրված մեխանիզմները օգտագործում են շվեյցարական ժամացույցների համենահայտնի եւ հեղինակավոր բրենդերը, որոնց թվում են ` Graff, deGrisogono, Louis Monnet, Bvlgari եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ