Իրանի նախագահ Հասան Ռոհանին հնարավոր է համարում մինչեւ նոյեմբերի 24-ը իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ համաձայնության ձեռբերումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոհանին նկատել է, որ «վեցնակի» հետ համաձայնության ձեռքբերումը հեշտ չէ. «Սակայն տվյալ ուղղությամբ ճիշտ քայլեր են արվել: Կուտակված փորձը ցույց է տալիս, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել», - աղբյուրը մեջբերում է նախագահին:
Գործակալությունը հիշեցնում է, որ փորձագետների մակարդակով «վեցնյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունները մեկնարկել են նոյեմբերի 22-ին: