News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարական պետություն լինելու լավ նախադրյալներ ստեղծում է հենց կառավարման խորհրդարանական համակարգը: Այսօր` հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` մեկնաբանելով Սահմանադրական բարեփոխումների մասին հայեցակարգը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` հայեցակարգում առկա են առավել կարեւոր  կետեր, քան կառավարման մոդելի մասին հարցն է:

«Առավել հուզող շրջանակներից մեկը սոցիալական խնդիրներն են: Սահմանադրությամբ ամրագրված է, որ մենք սոցիալական պետություն ենք, սակայն ոչինչ ավելին նշված կամ երաշխավորված չէ: Բացի դրանից` իրավունքի գերակայությունն էլ հայեցակարգի հարցադրումներից մեկը, կամ մարդու իրավունքներն ու ազատությունները, որոնք մենք ամրագրել ենք, բայց չենք երաշխավորել: Հետեւաբար, կարծում եմ, որ կառավարման համակարգը կարեւոր հարց է, սակայն իմ նշած հարցերն էլ են կարեւոր»,- ասաց Արտակ Դավթյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` վերջնական տարբերակը պարզ կլինի միայն հաջորդ տարվա գարնանը, որից հետո էլ արդեն ժողովուրդն իր ընտրությունը կկատարի:

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասին հայեցակարգը նախագահին է հանձնվել հոկտեմբերի 15-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ