News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով դատական նիստին այսօր`հոկտեմբերի 23-ին, պաշտպանական ճառով հանդես եկավ Արմեն Խաչատրյանի եւ Բագրատ Մուրադյանի պաշտպան Աննա Ջուվանովան` պահանջելով արդարացնել իր պաշտպանյալներին, քանի որ, ըստ նրա` առաջադրված մեղադրանքների ձեւակերպումն անհատականացված չէ:

«Մեղադրական եզրակացությունից չի երեւում, թե իմ պաշտպանյալներն ինչ գործողություններ են կատարել, բացի այդ չի երեւում`կոնկրետ ով որքան գումար է ստացել, երբ է այն ստացել, կոնկրետ որ 42 հազար կենսաթոշակառուների գումարներն են դրանք եղել: Բացի այդ չի երեւում, թե ինչում է կայանում պաշտոնական անձանց պաշտոնական կեղծիք կատարելուն օժանդակելու գործողությունները»,- ասաց պաշտպան Աննա Ջուվանովան:

Նրա խոսքով`իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների ձեւակերպման մեջ բացակայում են նրանց մեղսագրված արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ինչպես նաեւ դրանք հիմնավորող ապացույցները, բացի այդ դատաքննության ընթացքում բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Արմեն Խաչատրյանին եւ Բագրատ Մուրադյանին մեղսագրվող արարքների իրավաբանական որակման հիմքերը հիմնավորելու համար:

Ըստ դատական կարգի` պաշտպանական ճառով հանդես գալու իրավունք ունեին նաեւ Արմեն Խաչատրյանը եւ Բագրատ Մուրադյանը, սակայն երկուսն էլ միացան իրենց պաշտպանի ճառին`հերքելով իրենց մեղավորութունը:

Նշենք, որ ոչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ոչ էլ նրա պաշտպանը այսօր ճառով հանդես չեկան՝ նշելով, որ պատրաստ չեն։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար։ Դատախազը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ