News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահը Հայաստանի իշխանությունների եւ անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին՝ պաշտոնավարման շուրջ չորս տարվա ընթացքում նրա աշխատանքի եւ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, ինչն արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմամբ ու խորացմամբ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Անրի Ռենոյի մասնագիտական գործունեությունն արժանացել է թե՛ մեր երկրի պետական եւ հասարակական կառույցների, թե՛ ժողովրդի բարձր գնահատականին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ֆրանսիայի հաջորդ դեսպանը նույն նվիրումով եւ եռանդով կշարունակի այդ պաշտոնում բարձր առաքելությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների, իսկ Անրի Ռենոն պաշտոնավարումից հետո էլ կմնա Հայաստանի լավագույն բարեկամը:

Դեսպան Ռենոն շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի եւ իր աշխատանքին տրված բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ անցած շուրջ 4 տարվա ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար արել է ամեն հնարավորը, աշխատել է մեծագույն հաճույքով՝ ամենուր եւ ամեն պահի արժանանալով Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի բարյացակամ եւ ջերմ վերաբերմունքին, ինչի համար անսահման շնորհակալ է եւ հեռանում է համոզմունքով, որ իր դիվանագիտական առաքելությունը հաջողություն է ունեցել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ օրերս Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ