News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Economist»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է տվյալ պարբերականի լոնդոնյան թղթակիցը:

Լեյլա Յունուսն այս տարի չարժանացավ Եվրոպական Խորհրդարանի հատկացրած «Մտքի ազատության համար» Սախարովի անվան մրցանակին. Այն բաժին հասավ կոնգոլեզյան գինեկոլոգ Դենիս Մուկվեգեին, ով պայքարում է կանանց հանդեպ սեռական բռնությունների դեմ: Այնուամենայնիվ, Յունուսը երեք ֆինալիստներից մեկն էր: Սա առիթ է տալիս ինձ գրել նրա մասին, եւ, պարզապես, նա ուշադրության կարիք ունի: Յունուսն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության առաջատար ակտիվիստներից մեկն է, ով ամենից բացի հայտնի է նավթային եկամուտներով նոր անշարժ գույքի շինարարության համար կառավարության կողմից Բաքու քաղաքի բնակիչների հարկադիր տեղահանման փաստաթղթականացմամ: Հուլիսի 30-ից նա բանտում է. դատախազները նրա դեմ ներակայացրել են զավեշտալի հնչող մեղադրանք՝ լրտեսություն Հայաստանի օգտին: Նրա իրական հանցագործությունը կարծես նրանում է, որ նա բարկացրել է նախագահ Իլհամ Ալիեւի կառավարությանը:

Այս տարվա սկզբին Բրյուսել կատարած այցի ժամանակ Ալիեւը հայտարարեց, որ իր երկրում քաղբանտարկյալներ չկան: Յունուսն ու իր գործընկերը՝ ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, պատասխանեցին սրան համացանցում հրապարակված ցուցակով, որում ընդգրկված էր 109 քաղբանտարկյալի անուն, այդ թվում նաեւ Ալիեւի քաղաքական գլխավոր հակառակորդներից մեկը: (Սա կարող է բացատրել, թե ինչու Ալիեւն անցյալ տարի վերընտրվեց նախագահի պաշտոնում 85 տոկոս ձայնով առանց քարոզարշավի): Իրենց գործունեության հետեւանքով Յունուսն ու Ջաֆարովն այժմ կարող են իրավունք ունենալ ընդգրկվել իրենց իսկ կազմած ցուցակում: Ընդ որում, այս տարի գարնանը Յունուսը հանդես եկավ քաղաքացիական դիվանագիտության նախաձեռնությամբ՝ հրավիրելով հայերին ու ադրբեջանցիներին զրուցել այն հարցի շուրջ, թե ինչպես է հնարավոր դադարեցնել 25 տարի շարունակվող ղարաբաղյան հակամարտությունը: Այս նախաձեռնությունը կառավարության առաջ քաշած դավաճանության մեղադրանքի հիմքում է, որը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն անհեթեթություն են անվանում: Վերջին Ժամանակներում քաղաքացիական հասարակության ադրբեջանական այլ խմբեր բախվում են ուժեղացող բռնաճնշումների հետ:

Թեեւ Ադրբեջանը ուժեղացնում է ճնշումը ընդդիմության ու քաղաքացիական հասարակության վրա, նա մնում է Եվրոպայի խորհրդի անդամ՝ լավ համբավով, իսկ ներկայումս նաեւ տոռացիոն սկզբունքով նախագահում է այդ խմբում: ԵԽ-ն դեռեւս հանդես չի եկել Յունուսի պաշտպանությամբ:

Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը Սախարովի մրցանակ է տալիս, հայտարարել է, որ ինքը պատվիրակություն կուղարկի Ադրբեջան՝ նպատակ ունենալով հանդիպել Յունուսի հետ եւ աջակցել նրան ժողովրդավարության եւ ազատությունների համար պայքարում: Բայց Ալիեւը, հնարավոր է, մեծ ուշադրություն չդարձնի այդ պատվիրակությանը: Վերջին 25 տարիներին Ադրբեջանը փաստացի հարստացել է նավթի եկամուտներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ