News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք ողջամիտ մարդիկ ենք, եւ գնալ ու պահանջել հեռանալ, դա ամենակարճ, ամենապարզամիտ ճանապարհն է: Դու գնում եւ պահանջում ես հեռանալ, իշխանությունն ասում է, չեմ հեռանա: Այս մասին, մի խումբ լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, հաղորդում է «A1+»-ը:

Հարցին, թե վաղվա հանրահավաքում իշխանություններից չե՞ք պահանջելու հեռանալ, նա պատասխանել է.  «Դու գնում եւ պահանջում ես հեռանալ, իշխանությունն ասում է, չեմ հեռանա: Գնում ասում ես, եկել ենք ձեր աղջկան ուզելու, ինքն էլ ասում է մեր աղջկան չեմ տալիս: Եվ չգիտես ինչու, հիմա այդ պարզամիտ սխեման ներդրվում է հասարակության ուղեղում, թե պետք է գնալ ու անպայման ասել՝ հենց հիմա հեռացիր ու հարցը կլուծվի»:
Հարցին, թե նորից ժամանա՞կ եք տալու իշխանություններին, որ կատարեն իրենց պարտականությունները, Արսենյանն, ըստ էության չի պատասխանել, նշելով. «Մենք շատ պրակտիկ, պրագմատիկ մարդիկ ենք: Մեզնից ոչ մեկը չի ցանկանում ավիրել իր երկիրը: Իշխանությունները նույնպես չեն ցանկանում դա, սակայն իշխանությունների գործունեությունն արդյունավետ չի, որի արդյունքում Հայաստանում էվակուացիա է տեղի ունենում»: 
Դիտարկմանը, որ ժողովուրդը այլեւս չի ուզում ժամանակ տալ իշխանություններին, ԲՀԿ-ական պատգամավորը նշել է. «Դա նշանակում է, որ մեր քաղաքական գործողությունները շատ ճիշտ են եւ պահանջված»: 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ