News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Առեւտրի կենտրոնի այցելուները զարմանալի տեսարանի ականատես են եղել. կինը հաշվեհարդար է տեսել բանկոմատի հետ՝ բաժանելով այն մասերի: Այդ կերպ թույլ սեռի ներկայացուցիչը վրեժ է լուծել բանկոմատից, որը հրաժարվել է կանխիկ դրամ տրամադրել:

Չինական Գուանդուն նահանգում Դունգուան քաղաքում առեւտրի կենտրոնում կնոջ են նկատել, ով իրեն տարօրինակ էր պահում. նա ինքնիրեն խոսում էր, փորձում ինչ-որ բան բացատրել բանկոմատին: Այն բանից հետո, երբ ավտոմատը չի կատարել նրա հրահանգները, չինուհին կրկնել է փորձը եւ հերթական անհաջողությունից հետո սաստիկ բարկացել է:

Ինքն իր հանդեպ վերահսկողությունը կորցնելուց հետո կինը հարձակվել է բանկոմատի վրա: Վկաների խոսքով՝ մարդու պայքարը մեքենայի հետ տպավորիչ էր. կինը մի քանի րոպեում մասերի է բաժանել մեքենան: Հատկանշական է, որ տեսարանին մի քանի պահակ է հետեւել, սակայն նրանցից ոչ ոք չի փորձել կանգնեցնել կնոջը:

Համազգեստով տղամարդիկ կողքից հետեւում են կատարվածին, ինչպես մյուս անգործները, գրում է «Mail Online»-ը:

Բանկոմատի ապամոնտաժումը կանգնեցրել են ոստիկանները, որոնց կանչել է անվտանգության աշխատակիցներից մեկը, ով, հավանաբար, վախեցել է հարվածի տակ հայտնվել: Իրավապահները լսել են չինուհուն, ով բողոքել է քարտից կանխիկ գումար ստանալու անհաջող փորձերից, որից հետո նրան բաժանմունք են տարել, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել են, որ կինն իսկապես կոտրել է բանկոմատը, սակայն նշել է, որ դրա համար գերբնական ուժեր են հարկավոր: Ոստիկանները մանրամասները պարզելու համար կնոջը բաժանմունք են տարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ