News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրորդ անգամ տեղափոխվել է Բրյուսելի հիվանդանոց, որտեղ  նվազագույնը մեկ գիշեր կանցկացնի բժիշկների հսկողության ներքո: Այդ մասին հայտնել է հանրապետության կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը:

Նրա գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ նախագահն «իրեն լավ է զգում, սակայն զգուշության նկատառումներից ելնելով ինքն է որոշել մեկ գիշեր մնալ հիվանդանոցում»:

Ավելի վաղ հոկտեմբերի 23-ի առավոտյան 68-ամյա Անաստասիադիսը տեղափոխվել էր հիվանդանոց կապված քթի չընդհատվող արյունահոսության հետ: Բժիշկները համարում են, որ պայմանավորված է եղել արտերիալ ճնշման հետ: Հետազոտությունից եւ ձեռնարկված միջոցառումներից հետո քաղաքական գործիչը վերադարձել է հյուրանոց: Բժիշկները պնդում են, որ նա նվազագույնը 48 ժամ պետք է անկողնային ռեժիմ պահպանի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: http://itar-tass.com/

Անաստասիադիսը Բրյուսել է ժամանել ԵՄ պետությունների նախագահների եւ վարչապետների գագաթաժողովին մասնակցելու: Նիստերին իր մասնակցության գլխավոր նպատակ նա համարում էր իր գործընկերներին Կիպրոսի դիրքորոշումը հասանելի դարձնելը Թուրքիայի հետազոտական նավի ուղղության վերաբերյալ հանրապետության բացառապես տնտեսական գոտում: Երկրի իշխանությունները սա համարում են ԵՄ անդամի սեփական տնտեսական գոտու բնական ռեսուրսների վերամշակման ինքնիշխան իրավունքի կոպիտ խախտում:

Անկարայի այդ քայլի պատճառով Անսաստասիադիսը դադարեցրել է իր մասնակցությունը կիպրոսյան խնդրի կարգավորման բանակցություններում: Դրա հետ կապված որոշվել է, որ Անաստասիադիսին հանդիպումներում կներկայացնի Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ