News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական նավթագազային British Petroleum (BP) ընկերությունը եւ ֆրանսիական GDF Suez ընկերության  բրիտանական դուստր ընկերությունը Հյուսիսային ծովում նավթի նոր հանքավայր են հայտնաբերել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ նոր հանքավայրում արդյունահանման ծավալը կարող է կազմել օրական շուրջ 5 հազար բարել: Նավթի նոր հանքավայրը GDF Suez-ի երրորդ խոշոր հաջողությունն է մեկ տարվա ընթացքում:

Իր հերթին British Petroleum-ը ծրագրում է  Հյուսիսային ծովում ծրագրի վրա ծախսել  10  մլրդ ֆունտ, որոնցից 7 մլրդ-ը կազմում են առաջիկա հինգ տարվա ծախսերը:

«Կառավարությունը պետք է ճիշտ ռեժիմ սահմանի, որը կարող է երաշխավորել Հյուսիսային ծովում նավթից եւ գազից առավելագույն տնտեսական օգուտ», - ասել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Մեթյու Հենքոքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ