News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկացի բիզնեսմեն Դոնալդ Թրամփը անմտություն է անվանել Արեւմտյան Աֆրիկայից նյու-յորքյան բժշկի վերադարձը, որտեղ մոլեգնում է Էբոլա տենդը, եւ ԱՄՆ- նախագահ Բարաք Օբամային խնդրել է հրաժարական տալ Էբոլայի եմ պայքարում իր քաղաքականության պատճառով: Այդ մասին գրում է The Huffington Post-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում: Նյու-Յորքի բժիշկ Քրեյգ Սփենսերի մոտ Էբոլա տենդի ախտանշաններ էին հայտնաբերվել, եւ արյան անալիզից հետո հաստատվել էր ախտորոշումը: Սփենսերը վերջերս է վերադարձել Գվինեայից, որտեղ նա բուժել է Էբոլայով հիվանդներին:

Վերադարձի նորությունից հետո Թրամփը սոցկայքում հետեյալ հաղորդագորւթյունն է տարածել. «Եթե այդ բժիշկը հիվանդ է Էբոլայով, ապա Օբաման պետք է ներողություն խնդրի ամերիկացի ժողովրդից եւ հրաժարական տա»:

Հիշեցնենք, որ Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում քննադատել է Արեւմտյան Աֆրիկայի երկրներից (որտեղ տարածված է Էբոլայի տենդը) մուտքը դեպի ԱՄՆ չսահմանափակելու Օբամայի որոշումը: Նա ամերիկացի առաջնորդին խենթ է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ