News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են երկու նոր կրթական ծրագրերի մեկնարկի մասին:

Առաջին ծրագիրը հիմնված է «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրության վրա, որի շրջանակներում նախատեսվում է շրջայց ցուցասրահում, վավերագրական ֆիլմի դիտում Քոչարի կյանքի եւ գործունեության մասին եւ ստեղծագործական միջոցառումներ: Երկրորդ ծրագիրն անց է կացվում «Երեւանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում եւ ներառում է ծանոթություն ներկայացված նմուշներին, ափսեների ստեղծման պատմության մասին տեսանյութի դիտում եւ ստեղծագործական միջոցառումներ: Ծրագրերը նախատեսված են ընտանեկան եւ դպրոցական այցերի համար:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ նոր ծրագրերը հնարավորություն կտան երեխաներին ու նրանց ծնողներին հաղորդակցվել արվեստի պատմությանը եւ նոր բացահայտումների միջոցով հարստացնել իրենց գիտելիքները: Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը թեւակոխում է նոր փուլ եւ նոր հեռանկարներ բացում ընկերության սոցիալական քաղաքականության իրագործման համար` դարձնելով մարդկանց կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ուրախությամբ հայտարարում է երկու նոր կրթական ծրագրերի մեկնարկի մասին, որոնք նախատեսված են դպրոցական եւ ընտանեկան այցերի համար եւ իրականացվում են Beeline ընկերության հետ ունեցած համագործակցության շրջանակներում։ Համոզված ենք, որ ինչպես կենտրոնի նախորդ կրթական նախաձեռնությունները, այս ծրագրերը նույնպես կդառնան նոր բացահայտումների առիթ մասնակիցների համար եւ նորովի կխթանեն երեխաների երեւակայությունը եւ ստեղծագործական մտածողությունը», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը։

Ծրագրերին մասնակցությունն անվճար է։  Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ նախնական գրանցվելու համար կարող եք զանգահարել +37410 54 19 32/34 հեռախոսահամարով:

Նշենք, որ Beeline-ը եւ Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ